Ա. Ինճիկյանը նշում է այս և մի քանի այլ ոտանավորների սկզբնաղբյուրները. «... հորեղբայր Մամից լսել է Լոռու հորովելները, սայլերգերն ու կալերգերը: Եվ, անշուշտ, «Գութանի երգը» «Կալի երգ» (Լոռեցոնց), «Կալի երգը» (ժողովրդական), «Գութան» բանաստեղծությունները գրված են իր նշանավոր մաճկալ հորեղբոր երգերի ներշնչմամբ»:
(Լոռեցոնց)
Կալ արա, գնանք,
Ա՜ եզը ջան.
Հորովե՜լ,
Հո՜ րո՜ վելա՜։
Արի՜, ման արա,
Այ քեզ մեռնեմ,
Դարման արա,
Ղադեդ առնեմ։
1889 թ.
