Ակունքը ժողովրդական է: Հավանաբար Թումանյանն օգտվել է բանավոր աղբյուրներից ( այս մասին տե՛ս «Կալի երգ» (Լոռեցոնց) ոտանավորի ծանոթագրությունը):
Արի, եզը ջան, Ծիրան ջա՛ն.
Հորովել ա՜, հորովել ա՜...
Ոտիդ արա, ուսիդ արա,
Կալը կալսենք, անձրև չըգա։
Տա՛ր, ման արա, ա՛ քեզ մեռնեմ,
Դարման արա, ցավըդ առնեմ։
Դարմանը` դու, ցորենը` մենք
Ձմեռն ուտենք, հանգիստ ապրենք։
Օրը գնաց, ա՛ Ծիրան ջան,
Բանը մնաց, ջան, ախպեր ջան։
Ոտիդ արա, ուսիդ արա՛,
Կալը կասենք, անձրև չըգա։
1908 թ.
