Թումանյանի առաջին շրջանի լավագույն բանաստեղծություններից է, որ բարձր է գնահատվել նաև ժամանակակիցների կողմից: Այդ մասին ունենք ոչ քիչ թվով վկայություններ: գԳրաքննադատ և մանկավարժ Գ. Վանցյանը 1893 թ. ապրիլի 8-ին բանաստեղծին հղած նամակում գրում է. «Կանչը» ամեն տեղ ֆուրոր է անում. «Это действительно высокохудожественное произведение». Եթե, Հովհաննես ջան, ուրիշ ոչ մի բան չգրեիր, այդ ստեղծագործությունդ բավական էր քեզ բանաստեղծի կոչմանը արժանացնելու: Ունիս, այո՛, ուրիշ գեղեցիկ բաներ, ունիս և շատ թույլ բաներ, բայց «Կանչը», դա գլուխգործոցդ է, դա մի գոհար է: Այդպես եմ ես անվանում «Կանչդ»` «գոհար»:
Թումանյանի երբեմնի դասընկեր, Ներսիսյան դպրոցի ուսուցիչ Արամ Առաքելյանը գրում է. «Շատ գեղեցիկ էր «Կանչը», գրքիդ միջի անգին գոհարն է այդ կտորը»:
«Կանչ» բանաստեղծությունը զուգահեռի մեջ դնելով Նարեկացու «Մատյանի» հետ Է. Ջրբաշյանը գրում է. «Թումանյանը, կարելի է ասել, արդիականացրել է հինավուրց նարեկացիական ձևը և Աստծո հետ նորօրյա զրույցի մեջ արծարծել է ժամանակակից մարդու բողոքն ու հույսը»:
Եթե կաս, Աստված,
Եվ չես ստեղծել
Արտասուք ու լաց,
Հեծել, անիծել,
Թե չար նախանձի
Թույնով մահացու
Դու չես վարակել
Պարզությունն հոգու,
1891 թ. փետրվար
