ԹԹԳԳ860/3-ում պահվում է բանաստեղծի դուստր Անուշի ալբոմը և դրա մեջ` ինքնագիրը:
* * *
Կանցնեն օրերն, Անուշ ջան,
Կանցնի քո հերն, Անուշ ջան,
Ու կըտանի իրեն հետ
Իր ցավն ու սերն, Անուշ ջան։
Ցավը` անտակ ծովի պես,
Սերը` անհագ սովի պես.
Ծովի միջին ու սովի`
Անբախտ Սայաթ-Նովի պես։
1917 թ. նոյեմբերի 7
