Ակունքը ժողովրդական է: «Վանեցվոց երգ կաքավու» վերնագրով տպագրվել է 1850 թ. «Բազմավեպում» և 1860 թ. Մ. Միանսարյանի «Քնար հայկականում»: Ժողովրդական երգի 6 քառատողից Թումանյանն ընտրել 4-ը` դուրս թողնելով 2-րդ և 6-րդ քառատողերը: Վանի բարբառը փոխադրել է գրական-ժողովրդական լեզվի, փոխել մի շարք տողեր ու բառեր:
Արև բացվեց թուխ ամպերեն,
Կաքավ թըռավ կանաչ սարեն,
Կանաչ սարեն` սարի ծերեն,
Բարև բերավ ծաղիկներեն.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։
Քո բուն հյուսած ծաղիկներով`
Շուշան, նարգիզ, նունուֆարով,
Քո տեղ լըցված ցող ու շաղով,
Քընես, կելնես երգ ու տաղով.
Սիրունի՜կ, սիրունի՜կ,
Նախշուն կաքավիկ։
1907 թ.
