Նախօրինակը ժողովրդական երկու տարբեր երգեր են: Առաջինը տպագրվել է Մ. Միանսարյանցի «Քնար հայկական» ժողովածուում, երկրորդը` «Մասիսում» (1884, էջ15), Թումանյանը միացրել է երկու երգերը, կրճատել, վերադասավորել մի շարք տողեր, փոխել բառեր, առաջին երգի միջնադարյան հայերենը և երկրորդի բարբառը վերածել գրական-ժողովրդական հայերենի, իր կողմից ավելացրել Բ և Դ հատվածները` ստեղծելով բոլորովին նոր բանաստեղծություն:
Ա
Կըտուցը լիքը արին
Կաքավը նըստել քարին,
Ձեն է տալիս, կըղկըղում,
Գանգատ անում հավքերին.
Ա՛յ քուրիկնե՜ր,
Ա՛յ հավքե՜ր։
Բուն շինեցի էս սարում,
Ձագ հանեցի աննըման.
Իջավ` խաղա մարգերում,
Եկան կալան ու տարան,
Ա՛յ քուրիկնե՜ր,
Ա՛յ հավքե՜ր։
1910 թ.
