Չինացի բանաստեղծ Լի-Թայ-Պոյի (Լի Բո, VIII դ., 701-762) բանաստեղծության թարգմանությունն է, կատարված 1916 թ. «Свирел Китая» (СП, 1914) ռուսերեն ժողովածուից:
Տըխուր նըստած լուսամուտի առաջին
Կարում էի մետաքս բարձին խոնարհած։
Ծակեց ասեղն ― արյուն ծորեց իմ մատից,
Սիպտակ, սիպտակ վարդի վրա ասղարուր։
Խոշոր, խոշոր սիպտակ վարդը կարմըրեց։
Քեզ վրա էր միտքս դառնում հենց անվերջ...
Դու հեռու ես, հեռո՜ւ, հեռո՜ւ կըռվի մեջ...
Այժմ էնտեղ քո արյունն է՞լ չի ծորում...
Ու լճացան արցունքները իմ կարոտած
աչքերում...
1916 թ.
