Թումանյանն այս ոտանավորը գրել է Ռ. Պատկանյանի մահարձանի բացման կապակցությամբ, որը տեղի է ունեցել 1901 թ. սեպտեմբերի 23-ին, Նոր Նախիջևանում: Օգտագործել է Ռ. Պատկանյանի «Հեռացել եմ իմ հայրենի աշխարհից…» բանաստեղծության մի տունը, ապա արտագրել լատինատառ հայերեն և ուղարկել հեռագրատուն` առաքելու Նոր Նախիջևան, սակայն հաջորդ օրն իմացել է, որ հեռագիրը չի առաքվել: Այդ մասին նա գրում է 1901 թ. հոկտեմբերի 5-ին Գ. Չալխուշյանին հղած նամակում` մեջ բերելով նաև քառատողը:
* * *
Կգան, կանցնեն շատ-շատ ամիս ու տարի
Չի մամռոտիլ գերեզմանը այդ քարի,
Եվ տանջալի նորա խաչը սրբազան,
Նորա անուն` միշտ կմնան անսասան։
1901 թ. սեպտեմբեր
