Այս քառյակի մտահղացումը որոշակիորեն կապվում է Խայամի երկու քառյակների հետ:
* * *
Խայամն ասավ իր սիրուհուն. ― Ոտըդ ըզգույշ դիր հողին,
Ո՜վ իմանա` որ սիրունի բիբն ես կոխում դու հիմի...
Հե՜յ, ջա՜ն, մենք էլ ըզգույշ անցնենք, ո՜վ իմանա, թե հիմի
Էն սիրուհու բի՞բն ենք կոխում, թե հուր լեզուն Խայամի:
1920 թ. ապրիլի 6
