Ակունքը ժողովրդական է: Նախօրինակը տպագրվել է Ե. Լալայանի «Ազգագրական հանդեսում» (գիրք 11, 1904):
Ժողովրդական երգի 10 տողերից Թումանյանն ընտրել է 4-ը (5-8 տողերը), մշակել, բանահավաքի «Խնոցու երգը» վերնագիրը դարձրել «Խնոցի»:
Հարի՛, հարի՛, խնոցի՛,
Մեջդ բարի, խնոցի՛,
Ունկըդ բարակ, խնոցի՛,
Մեջըդ կարագ, խնոցի՛։
1907 թ.
