1893 թ. մտածեցի մի բան հյուսել մեր աշխարհաշեն Արտաշես II-ի մեծ վշտերից և նրա մեծ որդու՝ նախանձոտ Արտավազդ II-ի կրքերից։
Այս նպատակի համար սկսեցի ուսումնասիրել Արտաշեսի ընտանեկան կյանքի առասպելախառն և փոթորկալի պատմությունը։
Այդ պատմության մեջ ինձ պատահեցին մութ առասպելներ, խորհրդավոր ակնարկություններ, երգերի հատվածներ, մի խոսքով, պատմության հանելուկներ, որոնց բացատրությամբ միայն կարելի էր ժամանակն, իրերն ու իրողությունները ճիշտ հասկանալ։
Այդ հանելուկներից ամենադժվարն և խորհրդավորն է «Տենչայր տիկին Սաթենիկ» հայտնի հատվածը։ Ինձ թվաց, որ այս հանգույցը բանալով, իմանալով թե ինչ էր տենչում թագուհի Սաթենիկը, այդ բոլոր կռիվների ծաղիկը, կարելի էր մտնել Արտաշեսի պալատը։
Ընթերցել ամբողջությամբ →
