Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1900-ական թթ.-ին:
Ես տակավին մանկուց գիտեմ
Հիմար խոսել, սուտ ժըպտալ,
Եվ սիրում եմ` շատ մարդկանց դեմ
Ես դիմակով երևալ։
Եվ շատ չըքեր գիտեն կյանքում,
Որ թեպետև ես` պոետ,
Եվ ըզգում եմ, և մըտածում
Հաշտ-համաձայն իրենց հետ։
