Բնօրինակը՝ Ռուսերեն
Թիֆլիսի և Բորչալվի գավառների սահմանագծում, Կըզըլ-Աջիլո գյուղի մոտ, վերջերս տեղի ունեցած ավազակային հարձակման մասին այստեղ մեջ ենք բերում որոշ մանրամասներ կողոպտվածներից մեկի՝ Թիֆլիսի բնակիչ Իվան Ավետիքովի պատմածից։
Պարզվում է, որ Ալայ-բեկ Մուրսակուլովի ավազակախումբը՝ թվով 5 մարդ, երեք օր շարունակ այդ ճանապարհին սպասել է Ղափաղչի և Արախլո գյուղերի նախրապան թաթարների վերադարձին, որոնք դրանից առաջ մորթի ապրանք են տարած եղել Թիֆլիս։
Հենց որ այդ ձիավոր նախրապանները (5 մարդ) երևացել են, ավազակների ուրախությանը վերջ չի եղել, քանի որ երկար սպասելով նրանք կորցրած են եղել իրենց ծրագրածը հաջողությամբ իրագործելու հույսը։ Հենց որ նախրապանները մոտեցել են և կանգնեցվել, ավազակներից մեկն սկսել է նրանց հանդիմանել ուշանալու համար, որի պատճառով իրենք՝ ավազակները, ամեն տիպի դժվարություններ, նույնիսկ, քաղց կրելով, ստիպված երեք օր հսկել են նրանց ճանապարհը։
Ընթերցել ամբողջությամբ →
