Ժամանակով լինում են, չեն լինում՝ մի քույր ու մի ախպեր են լինում։ Քույրը էնքան սիրուն, էնքան շարմաղ է լինում, ինչպես լուսի կտոր, անունն էլ Լուսիկ։
Ախպերը պսակվում է, կնիկ է բերում։
Ախպերը ամեն կերպ աշխատում է ուրախ պահի քրոջը։ Մին տուն է գալիս՝ հետը ծաղիկ է բերում նրա համար, մյուս օրը՝ միրգ, մի ուրիշ անգամ՝ հագուստ։
Եվ Լուսիկը մնում է միշտ բարի, գեղեցիկ ու սիրված ամենքից։
Հարսը նախանձից քիչ է մնում տրաքի, մտածում է՝ ինչ անի, ոնց անի, որ մեջտեղից կորցնի Լուսիկին։
Մտածում է, մտածում է, մի օր էլ, երբ մարդը տանից դուրս է գնում, վեր է կենում, տան կահ-կարասին, աման-չամանը իրար գլխով է տալի, ջարդում ու գնում ձեռները ծոցին դռանը կանգնում մինչև մարդու գալը։
Որ տեսնում է՝ մարդը գալիս է, սկսում է լաց լինել։
— Ա՛յ,— ասում է,— էս էլ քու սիրած քույրը, տանը ինչ ունեինք֊չունեինք՝ ջարդեց։
— Բան չկա, ա՛յ կնիկ, դրա համար ինչո՞ւ ես լաց լինում, էդ բոլորն առնելու բաներ են։ Աման է՝ կոտրեց, նորը կառնենք, բայց Լուսիկի սիրտը որ կոտրենք, հետո ի՞նչ անենք։
Ընթերցել ամբողջությամբ →