Փոխադրություն է անգլերենից:
(Արևելքի առակներից)
Օրը ցերեկով
Երեք-չորս հոգով
Կույրերը եկան
Փըղին դեմ ընկան։
Մինը, որ մարմնին դիպավ հաստ, ահեղ,
― Հե՛յ, զգո՛ւյշ, կանչեց, մի պատ կա էստեղ։
Մյուսը, որ ոտն էր շոշափել իր դեմ`
― Ի՜նչ պատ, ծիծաղեց, էս կոճղ է կարծեմ։
1909 թ.
