Թարգմանության տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1910-ական թթ.-ին:
Գյոթեի «Wanderers Nachtlied» («Ճամփորդի գիշերվա երգը») բանաստեղծության թարգմանությունն է, կատարված ռուսերենից (Լերմոնտով, «Из Гете» «Горные вершины»):
* * *
Լերանց շարքերը
Նիրհում են մըթնում,
Խաղաղ մարգերը
Մըշուշ է պատում․
Ճամփեն հանդարտվել,
Չի շարժվում քամի,
Ուր որ է` դու էլ
Կըքընես հիմի։
