Մենք, լոռեցիներս, չենք հարձակվում ու չենք կռվում մեր հարևան թուրքերի հետ և ոչ մի կողմի վրա, որովհետև, եթե ուժեղ ենք — անիրավություն է, եթե թույլ ենք — հիմարություն է։
Մենք պահպանում ենք խաղաղություն և հաշտություն, դրա համար բարձրացնում ենք սպիտակ դրոշակ և կոչ ենք անում մեր հարևան թուրքերին էլ մեզ հետ միասին պահել խաղաղությունը։ Եվ երդվում ենք միշտ մաքուր ու բարձր պահել մեր սպիտակ դրոշակը։
