Գրված է նույն թղթի վրա, ուր ավարտվում է «Հաշտություն» բանաստեղծության: Ըստ երևույթին` Թումանյանը մտադիր է եղել այդ բանաստեղծությունները մտցնել մի շարքի մեջ. այդ է վկայում այն փաստը, որ «Հաշտություն» բանաստեղծությունը համարակալված է 7, իսկ «Լոռու ձորում»` 8 թվերով: Թե որոնք էին լինելու շարքի առաջին վեց բանաստեղծությունները` հայտնի չէ:
[Գիշերն եկավ լերանց ուսին
Բազմեց սև-սև ամպերով,
Ոչ աստղ ունի և ոչ լուսին,
Ողջ պատել է յուր սևով]:
Լոռու ձորը կոխեց մութը,
Անլույս մութը գիշերի,
Այնտեղ մթնում ծեր Դեբեդը
Երգում է անցքն յուր ջրի:
1892 թ.
