* * *
Մանուկ օրից սար ու ձորին ես մնացի մոտ ընկեր, Աշխատանքի, հանգիստ օրին ես մնացի մոտ ընկեր. Հեռու ու մոտ սարի վըրի եղբայրներիս ձեն տվի Ու էն ձենում մեզ բոլորիս ― ճանաչեցին մի ընկեր:
1919 թ.