Լոնգֆելլոյի «Children» (Երեխաներ) բանաստեղծության թարգմանությունն է (բնագրի ինը քառատողերից թարգմանված են 1-ինը, 3-րդը, 7-րդը, 8-րդը և 9-րդը):
Եկե՛ք, սիրուն իմ մանուկներ,
Վազե՛ք, եկեք շուտ ինձ մոտ,
Վիշտ ու կասկած դուրս վանեցեք
Իմ ծեր լանջից հիվանդոտ։
Ձեր սըրտերում` շող ու թըռչուն,
Ձեր մըտքերում` վըտակներ,
Ինձ տիրում է արդեն աշուն,
Շուտով կըգա և ձըմեռ։
1903 թ.
