Գրված է Գր. Արծրունու հրապարակախոսական գործունեության քսանհինգամյակի կապակցությամբ: Այս մասին բանաստեղծի ժամանակակից Տիգրան Փիրումյանը գրում է. «... Նույն Արծրունուն էր վերաբերում նաև «Մարգարեն», բայց Թումանյանը կամեցավ այդտեղ իդեալական կերպարանք տալ` աչքի առաջ ունենալով նաև Քրիստոսին»:
Ջրբաշյանը գրում է. «Եթե Պուշկինի «Մարգարեն» ավարտվում է աստվածային պատվիրանով` գնալ դեպի ժողովուրդ և «այրել խոսքով մարդկային սրտեր», ապա Լերմոնտովի բանաստեղծության մեջ ցույց է տրված մարգարեի հետագա ուղին` Սիրո ու ճշմարտության քարոզ և այդ պատճառով շրջապատից կրած հալածանք ու արհամարհանք… բայց հայ բանաստեղծը փորձում է մի քայլ էլ առաջ անցնել, հետևել մարգարեի խոսքի ապագա ճակատագրին` այս իմաստով կարծեք թե շարունակելով Լերմոնտովի բանաստեղծությունը»:
Երբ որ վեհության կնիքը ճակատին
Եվ ճշմարտության սուրբ պատգամներով
Նա հայտնվեցավ մոլար աշխարքին
Եվ դարձ քարոզեց հրաթափ լեզվով,
Նրա աստվածային ձայնից սարսափած
Գիշերատեսիլ մարդիկ հուզվեցին,
Իրանց սեղանից վեր կացան հարբած,
Մոլեգնության մեջ աղաղակեցին.
1890 թ. մայիսի 1
