ԹԹԳԳ860/1-ում պահվում է բանաստեղծի դուստր Աշխենի ալբոմը և դրա մեջ` ինքնագիրը:
* * *
Մայրըդ էն օրն ասում էր ինձ,
Թե` զուր թողիր տունը ձեռից,
Էնքան էժան ու էնքան հեշտ,
Էնքան հարմար, անհըրաժեշտ...
Նա տակավին չի իմանում,
Թե աշխարհքն էր ինձ պատկանում.
Նույնիսկ ձըրի, առանց փողի,
Սիրտըս չուզեց – ձեռից թողի...
1917 թ. հունիսի 17
