Ն. Նեկրասովի «Внимая ужасам войны» (1854) բանաստեղծության թարգմանությունն է:
Թումանյանի անձնական գրադարանում պահվող «Сборник стихов и русских и западноевропейских» (Гусляр) գրքի վերջին էջին կա հետևյալ նշումը. «1894 X 8-ին Տեր-Հովսեփի մոտ թարգմանեցի Նեկրասովի «Внимая ужасам войны №36 ոտանավորը»:
Լսելով կռվի արհավիրքների,
Ամեն մի ընկած նոր զոհի մասին,
Ես չեմ ափսոսում կնոջն, ընկերին,
Եվ ոչ էլ նույնիսկ իրան` հերոսին...
Կըմխիթարվի, ո՜հ, կինը մի օր,
Ընկերն ընկերին կանի մտահան.
Բայց մի հոգի կա մի տեղ սգավոր ―
Նա հիշելու է մինչև գերեզման...
1894 թ. հոկտեմբերի 8
