Գրված է Պերճ Պռոշյանի գրական գործունեության 40-ամյակի առթիվ:
Այնտեղ ծնված ու մեծացած,
Ուր դարեվոր վըշտերն հայի
Ծանր ու մռայլ կան լեռնացած,
Ինչպես Մասիսն այն վիթխարի։
Դու ընտրեցիր քեզ ուսուցիչ
Ազգի վերքերն ողբերգողին,
Քառսուն տարի ձեռքիդ գըրիչ,
Անցար, բռնած նորա ուղին։
1899 թ.
