Գրված է ի պատասխան դստեր` Անուշի գրած հետևյալ քառյակի.
Հիմար էի ես, որ չըտըվի
Գանձերս իմ հաճույքին,
Հիմա գիտեմ, էլ չեմ հասնի,
Ու կմնա ուրիշին:
* * *
Մեր գանձերը միշտ կան առատ
Մեր հաճույքներն անվե՜րջ, անհատ,
Չի հասկանում` ոնց վայելի,
Դըժգոհ է զուր ամեն մի մարդ:
1919 թ. փետրվարի 14
