* * *
Մեր կյանքը ― կարճ մի վերելք,
Անցնել հանգիստ ամեն տանջանք ու վայելք,
Ապրել անախտ, անցնել անհաղթ ― հոգիանալ ու նորեն
Նյութից զատված, անմեկ աստված ― վերադառնալ դեպ
իրեն:
1919 թ.
