Երանի՜ էր ձեզ, գովված երգիչներ,
Դուք երգում էիք վաղ առավոտյան,
Երբոր երազներն ապրում էին դեռ,
Ոսկի երազներն հայի փըրկության։
Ձեր թարմ երգերում կար մի հայրենիք,
Խըրո՜խտ, վեհապա՜նծ, թեպետև գերի,
Եվ ձեր քընարի ձայներն երջանիկ`
Լիքը հըրճվանքով գալոց օրերի։
1902 թ.
