Գրված է Հարություն Ճուղուրյանի դստեր` Արուսյակի ծննդյան առթիվ:
* * *
Մեր սիրելի հայր Ճուղուրով,
Նորամանկանդ ոտն ուղուրով,
Բարի բախտով լինի թող սա
Ու քեզ բերի մի լավ փեսա։
Ոչ թե գըրող և կամ տերտեր,
Հետն էլ հազար ցավ ու դարդեր,
Այլ մի հարուստ – մի Մանթաշով,
Փող ունենա իրան քաշով,
Որ երբ լըսի գըրքից – երգից,
Կուշտ ծիծաղի սըրտի խորքից։
1900 թ
