Ս. Նադսոնի «Умерла моя муза, Недолго она (1885) բանաստեղծության թարգմանությունն է` կատարված 1894 թ.:
Բանաստեղծի անձնական գրադարանում պահվում է Նադսոնի բանաստեղծությունների հատորյակը (С. Я. Надсон, Стихотворения, СПБ, 1888), որտեղ արված նշումներից երևում է, որ թարգմանությունը կատարվել է այդ գրքից:
Մեռավ իմ մուսան... սակավ ժամանակ
Նա լուսավորեց օրերըս մենակ.
Ծաղկունքըս ընկան, հուրերըս հանգան,
Անթափա՜նց գիշեր, ինչպես գերեզման։
Ցավից, տանջանքից հոգնած սըրտիս մեջ
Իզուր եմ զըվարթ ձայներ ես փընտրում.
Ճըմլած է, ոտքած իմ պըսակը պերճ,
Կըռվում եմ աներգ ու աներգ տըրտմում։
1894 թ.
