Չինացի բանաստեղծ Մա-Խուանգ-Թունգի (XIX դ.) «Отверженные» բանաստեղծության թարգմանությունն է, կատարված 1916 թ. «Свирель Китая» (СПБ, 1914) ռուսերեն ժողովածուից:
Տանձենու ծաղկից պսակ հյուսեցի,
Պատուհանի մեջ դըրի դիցուհուս։
Ապրիլ ամիսն էր։
Լուսին գիշեր էր։
Ու հոգնած ձենով, քնարիս վրա
Կարոտն երգեցի, կարոտն ինձ տանջող։
Էդ էլ էն գիշեր,
Նրանց տան առջև։
1916 թ.
