Գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Ռյուկերտի (1788-1866) «Aus der Jugendzeit» (Պատանեկության տարիներից) բանաստեղծության փոխադրությունն է՝ կատարված Թումանյանի անձնական գրադարանում պահվող Ռյուկերտի երկերի ժողովածուից` Rukerts Werke, Leipzig und Wein, 1897:
* * *
Մի երգ կա մանկուց, մի երգ կա մանկուց
Դեռ իմ ականջում.
Ա՜խ, ինչքան հիմի, ա՜խ, ինչքան հիմի
Հեռու է հընչում։
Ճախրում էր ծիծառ, ճախրում էր ծիծառ`
Գարունը բերում,
Աշխարհքը պայծառ, աշխարհքը պայծառ
Ծաղկում էր, բուրում։
1909 թ.
