* * *
Մի հավք զարկի ես մի օր. Թըռա՜վ, գընաց վիրավոր: Թըռչում է միշտ իմ մըտքում Թևը արնոտ ու մոլոր:
1918 թ. փետրվարի 2