* * *
Մի՛ որոնիր մի ժամանակ
Արհամարհածդ` այս կըրծքի տակ,
Հառաչանքով դուրս թռավ նա,
Ու դատարկ է տեղը հիմա...
Էլ մի՛ կանչիր, մի՛ լար իզուր.
Քո արցունքից միայն տըխուր
Հին-հին հուշեր պիտի զարթեն,
Եվ ի՜նչ օգուտ... ո՜ւշ է արդեն...
1890 թ. ապրիլի 21
