Ըստ Տ. Փիրումյանի հուշերի` ոտանավորը «կոնսիստորիա եկած անմեղ գյուղացիների» մասին է, որոնց տեղի ծառայողները «կողոպտում են ահագին կաշառք վերցնելով»:
Երանի է ձեզ, որ չեք հասկանում,
Թե մարդիկ ինչու ինչեր են անում,
Երանի ձեզ, որ մարդու չեք զրկում
Եվ ոչ ձեզ հասած հարվածն եք զգում.
Երանի ձեզ, որ ոչինչ չըգիտեք,
Որ հոգով անդորր, սրտով հանգիստ եք։
1890 թ. հունիսի 12
