Ակունքը ժողովրդական է: Թումանյանը նշում է. «Էս հանրածանոթ առակը, որ Եզոպոսն ունի «Ճպուռն ու Մրջյունը» անունով, Փեդրոսը` «Ճանճն ու մրջյունը», Կռիլովը` «Стрекоза и муравей» (Ջրաթիթեռն ու մրջյունը), իսկ մեր Վարդանը (միջնադարյան առակների մեջ), «Ժիժիկ ու մեղուք» և «Մրջիմն և կամ Ժիժին ու Մեղուն», ահա էս առակի նոր վարիանտը – «Մոծակն ու Մրջյունը» – ինձ պատմեց մեր Անդրանիկը (խոսքը զորավար Անդրանիկի մասին է.– խմբ.), որ լսել է Տաճկահայաստան»:
1916 թ. սեպտեմբերի 21-ին Ցոլակ Խանզադյանին ուղղած նամակում Թումանյանն այս երկի մասին գրում է. «Մխիթարն էստեղ էր: «Մոծակն ու Մրջյունը» պետք է բերեր «Գործի» համար: Էնպես անակնկալ է դուրս եկել, որ էլ իրար չենք տեսել, թեև պայմանավորվել էինք: Ա՛յ տղա, էս անտերը գրել չեմ կարողանում: Մի խոսքով «Մոծակն ու Մրջյունը» ղրկում եմ: Թիֆլիզի շրջաններում արդեն տարածվել է, և կարծում են «Շունն ու Կատվից» ավելի լավն է: Աստված ինձ էլ էս տեսակ անասուններից է տվել` շուն, կատու, մոծակ, մրջյուն: Մարդ չի կարող երևակայել թե Աստված իր բախտն ինչի հետ է կապել»:
Գիժ Մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ։
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պաղում ու դալկանում...
1916 թ.
