Նվիրված է Մարիամ Վարդազարյանին:
Հ. Թումանյանը շատ մոտ էր Ֆիլիպ Վարդազարյանին, որ խոշոր դեր է խաղացել բանաստեղծի կյանքում: Վարդազարյանի քույրը` Մարիամ Վարդազարյանը (հետագայում` Միքայելյան) մի անգամ հյուր է գնում Հ. Թումանյանի նոր բնակարանը, որ զուրկ էր կահավորումից, բայց մեծ, լավ պարտեզ ուներ: Բանաստեղծն իր հյուրին նվիրում է մի փունջ ծաղիկ, որ երիտասարդ աղջիկը մոռանում է վերցնել իր հետ: Հետևյալ օրը Հ. Թումանյանը ուղարկում է իր վաղեմի բարեկամուհուն նրա մոռացված փունջն այս բանաստեղծության հետ միասին:
Պետք է ենթադրել, որ այս վարկածը պատմել է ինքը` Մ. Վարդազարյանը` բանաստեղծության ինքնագիրը թանգարանին նվիրելիս:
Ձեր վարդերը թողիք մեզ մոտ,
Ափսոսում եմ ես սըրտանց,
Եվ նրանց բույրն անուշահոտ
Ափսոսանքով է լըցված։
Ափսո՜ս, ափսո՜ս... ինչո՞ւ եք դուք
Ձեր վարդերը մոռանում.
Չէ՞ կան բաներ մեր կյանքի մեջ,
Որ մոռանալ չի լինում.–
1898 թ., մայիսի 22
