Ակունքը ժողովրդական է:
Թումանյանը ձեռագրերի վրա մի շարք ուղղումներ է կատարել, սակայն մշակումը չի հասցրել ավարտին:
Ծիտիկն ու Մուկիկն ախպերացան։ Գետի
ափին բուն շինեցին, մտան մեջը։
Մի օր Ծիտը գնաց քուջուջ անելու, ետ
եկավ, տեսավ Մուկիկը մեռել է։ Ծնկանը զարկեց.
― Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ...
Օխտը ճամփի մեջտեղ նստեց, հողը
փորեց, տվավ գլխին.
― Վա՜յ, ախպեր ջան, վա՜յ...
1908 թ.
