Նվարդ Թումանյանն հիշում է. «1905 թ. հունվարի 1-ին, երբ դեռ ութը երեխա էինք, հայրիկը մեզ տոնածառի կանչեց մի փոքրիկ երգով` չորս տող ութ երեխայի անունից կազմված»: Եվ բերում է այդ քառատող ոտանավորը, որ ուրիշ ոչ մի տեղ չի տպագրվել` դուրս մնալով նաև ԵԼԺ-ի նախորդ հրատարակությունից:
* * *
Մուշիկ, Նուշիկ, Անուշիկ,
Արտիկ, Համլիկ, Արփուշիկ,
Աշխեն, Արեգ շուտ արեք,
Տոնածառը զարդարեք...
1905 թ. հունվարի 1
