Ոտանավորն արձագանքում է հայ ժողովրդի արևմտյան հատվածի` 1894-96 թթ. կոտորածներին, որ կազմակերպել էր սուլթան Համիդը: Գրված է Ղ. Ալիշանի (Նահապետի) հայրենասիրական երգերի խոր ազդեցությամբ: Այդ երգերից Թումանյանը նաև փոխ է առել առանձին բանաստեղծական ոճեր ու բառեր:
Այս ի՞նչ ձայն է գալիս բարձրից, այս ի՞նչ կռռոց է տխուր,
Այն ի՞նչ շղթա վեր եթերքում, սլանում է դեպի ո՞ւր.
Ա՜խ, քեզ տեսնեմ, սիրուն կռունկ, անցյալ գարնան է՜յ
իմ հյուր.
Ինչո՞ւ նախկին բնեդ ելար, դեպ մեզ իջար, ա՜խ, ի զուր...
Կռունկ, ի տար, օ՜ն,
Դեհ, դեպի Տարոն
Թռի՛ր, սլացի՛ր,
Գնա հեռացիր։
1886 թ.
