«Հառաչանք» (նախնական վերնագիրը` «Ծեր այգեպանի պատմությունը») պոեմի նախերգանքն է:
Բանաստեղծի կենդանության շրջանում հրատարակված ժողովածուների մեջ Թումանյանն այս բանաստեղծությունը զետեղել է սկզբում` դիտելով որպես իր ողջ ստեղծագործության նախերգանք: Սրանով է բացվում նաև Ե. Չարենցի խմբագրությամբ 1934 թ. հրատարակված «Գեղարվեստական երկեր» ժողովածուն: Հետևելով այդ ավանդույթին և նկատի առնելով այս բանաստեղծության բացառիկ կարևորությունը` Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի առաջին հատորը ևս սկսվում է «Նախերգանքով»:
Լեռնե՜ր, ներշընչված դարձյալ ձեզանով,
Թընդում է հոգիս աշխուժով լըցված,
Եվ ջերմ ըղձերըս, բախտից հալածված,
Ձեզ մոտ են թըռչում հախուռն երամով:
Ձե՜զ, ձեզ վերըստին, ամպամած լեռներ,
Կյանքի տխրության ամպերի տակից
Ես ձայն եմ տալիս ու ծանրաթախիծ
Հոգուս ձայները ձեզ բերում նըվեր:
1890 թ.
