Բանաստեղծությունը գրելիս Թումանյանն աչքի առաջ է ունեցել իտալացի բանաստեղծ Լորենցո Սթեքեթթիի մի ոտանավորը, որը ժամանակին երգվել է, լայն տարածում գտել և թարգմանվել նաև ռուսերեն: Դա քնարական-սիրային երգ է` ուղղված հեղինակի սիրած կնոջը: Թումանյանի բանաստեղծությունը, նվիրված լինելով հոգեկից ընկերոջը, ավելի խոհական բնույթ ունի:
Եթե մի օր, անուշ ընկեր,
Գաս այցելու իմ շիրմին
Ու նորաբույս վառ ծաղիկներ
Տեսնես փըռված չորս կողմին,
Դու չըկարծես, թե հասարակ
Ծաղիկներ են ոտքիդ տակ,
Կամ թե գարունն է այն բերել,
Իմ նոր տունը զարդարել։
Նրանք չերգած իմ երգերն են,
Որ սրտումըս ես տարա,
Նրանք սիրո էն խոսքերն են,
Որ դեռ չասած ես մեռա։
1894 թ.
