Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1900-ական թթ.-ին: Ակունքը ժողովրդական է: Նախօրինակը, «Տաղ չորս տարերաց` գարնան, ամռան, աշնան և ձմռան» վերնագրով, տպագրվել է` Կ. Կոստանյանց, «Նոր ժողովածու», Գ պրակ, Թիֆլիս, 1896, էջ 16-18 :
Գրության թվականն ստույգ հայտնի չէ: Պատկանում է ժողովրդական երգերի թումանյանական մշակումների այն շարքին, որոնց մեծ մասը տպագրվել է 1900-ական թվականներին «Լուսաբերում»: Այստեղից կարելի է ենթադրել, որ գրված է նույն ժամանակ:
Նորից եկան էն հավքերը
Հեռվից եկան էն հավքերը,
Որ գարնանը կուգային։
Կանանչ կապա են հագել,
Կանանչ ճամփա են եկել,
Կանանչ մարգին ման կուգան։
– Կանչե՛, հավիկը՛ս, կանչե՛
Կանչե՛, լավիկը՛ս, կանչե՛,
Կանչե՛, կանչիդ ես ղուրբան։
Նորից եկան էն հավքերը,
Հեռվից եկան էն հավքերը,
Որ ամառը կուգային։
Կարմիր կապա են հագել,
Կարմիր ճամփա են եկել,
Կարմիր վարդին ձեն կուտան։
Երգե՛, հավիկը՛ս, երգե՛,
Երգե՛, լավիկը՛ս, երգե՛,
Երգե՛, երգիդ ես ղուրբան։
