Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1915-1916 թթ.-ին: Կարելի է ենթադրել, որ գրված պետք է լինի հայկական կոտորածների ազդեցության տակ: Ամենայն հավանականությամբ «Հոգեհանգիստ» բանաստեղծության նախնական գրառումներից է:
* * *
Նըրանց չըթաղեցին քրիստոնեի ծեսով,
Եվ նրանք գնացին աստծո դատաստան.
Այնպես ճեղքած, արնոտ երեսով։
Եվ ոչ մի աղոթք նրանց բաժին չեղավ,
Որ առաջնորդեր մեղավորներին,
Եվ ոչ մի մաղթանք – որ այնտեղ
Բարեխոս լիներ մեղքերի համար։
