Բանաստեղծության ստեղծման տարեթիվը ստույգ հայտնի չէ, հավանաբար գրվել է 1890-ական թթ.-ին:
Ինչպես երևում է 15-րդ տողից, գրելու ժամանակ բանաստեղծն արդեն ութ երեխա է ունեցել: Ութերորդ երեխան Արեգն է, որ ծնվել է 1901 թ. նոյեմբերի 27-ին: Հաջորդ` իններորդ զավակը Սեդան է` ծնված 1905 թ. հունվարի 5-ին:
* * *
Ну, господа! այսուհետև
Չի կարելի նայել թեթև,
Պետք է հոգալ, հըսկել արթուն,
Ինչո՞ւ է թանկ փողոցում ձուն,
Կամ թե անտեր այն շըները
Ո՞ւր են քընում գիշերները...
Պետք է այստեղ հարցը փակել
Ու միաձայն աղաղակել
Քաղաքի շահ,
Հա՛, հա՛, հա՛, հա՛...
Կամ կենտրոնը էլեկտրական,
Ինչո՞ւ [քաղքից] մոտ է այնքան,
Որ թե մի օր պայթի հանկարծ
Հինգերորդից ներքև կածի
Ութ երեխուն բանաստեղծի,
<Նրանց> կանի հանկարծամահ,
Հա՛, հա՛, <հա՛, հա՛>...
