Ինքնագիրը, որոշ կրճատումերով գրված է Անուշավան Աբովյանին ուղղված նամակում, որտեղ կարդում ենք նաև՝ «(Խ)Տարազին (բառախաղ է անում` Խարազ (մաշակար)-Տարազ` խմբ.) տվել էի մի ոտանավոր – պանդխտության աշխարհից էր. այդ ոտանավորի մեջ թուփը խոսում էր պանդուխտի հետ… Թուփն ինչպե՞ս կխոսա, հայտնեց և վերադարձրեց Տարազը, սրա տեղը դնելով Սրնգի «Վիշտը». երանի կարդաս»:
Նորեկ գարունը լեռնական հային
Տեսավ առապար օտար աշխարքում,
Տեսավ մոլորված մտքով տխրագին,
Եվ այսպես խոսաց թախծալի սրտում.
«Հիշո՞ւմ ես, պանդուխտ, քո հայրենիքիդ
Թանձր անտառը, ծառերը հսկա,
Չքնաղ լեռները և ծաղկափթիթ
Մարգագետինը, որ այստեղ չըկա.
1891 թ. մարտի 24
