Օ՜, լո՛ւռ կաց, ընկե՛ր. այդ ի՞նչ ես երգում.
Ինչո՞ւ ես խաղաղ հոգիս փոթորկում
Ուրախ օրերի սիրելի երգով
Եվ սիրտս վառում անցյալի կրակով...
Քո ձայների հետ վաղուց հեռացած
Մի ուրիշ պատկեր մտքումս երևաց.
Ահա, կենդանի կանգնեց առաջիս,
Եվ ահա՛, դարձյալ կարոտ ականջիս
Հնչում է նորա ձայնը սրտալի,
1892 թ. օգոստոսի 14
