Թումանյանի` Ան. Աբովյանին հղած նամակներից մեկում կարդում ենք՝ «Այստեղ անհնար է սիրել. ո՞ւմ սիրես: Իսկ առանց սեր կյանք չկա. դուն սիրո ծնունդ և սիրո երգիչ, սիրո երկրպագու ես, դուն հասկանում ես` որն է սերը. ես այստեղ սիրել չեմ կարող»:
* * *
Ո՜հ, թող, սեր իմ, հրափետուր
Դեպի հյուսիս խոյանա,
Ցնծա հոգիս այս տխուր,
Սիրտս առժամ հովանա...
1890 թ. հուլիսի 6
