Դու արտասվում ես, և քո ծանրավիշտ
Սրտից լճացած արցունքի տակից
Փայլում է միտքը բոցոտ աչքերիդ –
Խելոք տրտմություն և քնքուշ թախիծ.
Եվ այդ առավել վեհ ու սիրուն է,
Թեև ամպամած գիշերվան գրկում
Փայլակն էլ շողում և ցոլանում է
Խաղաղ ջրերի խորին հատակում։
1892 թ. ապրիլի 5
