Նվիրված է բանաստեղծի մտերիմ ընկեր Փիլիպոս Վարդազարյանի քրոջը` Մարիամ Վարդազարյանին:
Երբոր բացվելիս է եղել արփին,
Սարերի լանջում կամ թե քարափին,
Դիմացը կանգնած ես շատ եմ դիտել.
Առաջին շողը դեռ ինձ է դիպել.
Եվ ես ծանոթ եմ այն հրաշալի
Գույն ու ձևերին արևագալի,
Որ այնքան շըքեղ մեզ ցույց են տալիս
Երկինք ու երկիր քնից արթնելիս։
Բայց քեզ տեսնելուց օրեր անցկացած,
Երբոր վերստին տեսա լուսաբաց,
Հասկացա գաղտնի կապերը բնության.
Բացվում էր պայծառ առավոտն ամռան,
1892 թ.
Ընթերցել ամբողջությամբ →
