Նվիրված է Նունե Սողալյանին, որը 90-ական թվականներին Թիֆլիսում աչքի ընկնող հայ մտավորական կանանցից է եղել, մանկավարժ, հարել է Հնչակյան կուսակցությանը, բարեկամական կապեր է ունեցել ժամանակի հայ գրողների, մասնավորապես Ղազարոս Աղայանի և Թումանյանի հետ:
Ալբոմիդ մեջ մի քանի տող
Հեշտ է խորհել և հորինել,
Բայց սրտումդ միշտ աղմկող
Մի հիշատակ կուզեմ թողնել,
Որ սիրտդ ինչքան բաբախի,
Ինձ էլ այնտեղ նա պահի...
1893 թ. հունվարի 14
